Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ երկրի դիրքորոշումն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ մնում է «անկախ»:
«Մենք չենք ընդունում որևէ արտաքին պարտադրանք և ճնշում, ինչպես նաև դեմ ենք Չինաստանի հասցեին ցանկացած անհիմն մեղադրանքի և կասկածի»,- նշել է դիվանագետը։
Նա նաև հավելել է, որ խնդիրը լուծելու և եվրոպական մայրցամաքում կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և դաշինքային առճակատումից։
Վան Ինի խոսքով՝ ժամանակը ցույց կտա, որ Չինաստանը եղել է «պատմության ճիշտ կողմում»։
Թողնել պատասխան