Սեպտեմբերի 18-ին ժամը 22:13-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքում հրդեհ է բռնկվել:
Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ասկերանի ՇԱԻ ՀՓՄ-ից 2 հրշեջ-մեքենա մեկնել է դեպքի վայր: Այնուհետև ՓՈւՎ Ստեփանակերտի ՀՓՄ-ից օգնության է մեկնել ևս մեկ հրշեջ-մեքենա: Իրականացված հրդեհաշիջման արդյունքում հրդեհը լիկվիդացվել է:
Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի` նախնական տվյալներով այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս. Ի-ին պատկանող երկհարկանի ոչ բնակելի տունը լրիվությամբ և Ս. Բ-ին պատկանող երկհարկանի ոչ բնակելի տան տանիքը` մասնակիորեն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է համայնքի 8 բնակիչ:
Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
Թողնել պատասխան