Դանակահարության դեպք Ստեփանակերտում

Մայիսի 10-ին ժամը 15:00-ի սահմաններում, Մեսրոպ Մաշտոց փողոցի թիվ 4ա հասցեում գտնվող միրգ-բանջարեղենի խանութի դիմաց կայանված «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենայի բեռնախցիկում վիճաբանություն է առաջացել մի կողմից Ս. Բ.-ի (ծնված 1984թ.), իսկ մյուս կողմից Ժ. Հ.-ի (ծնված 1968թ.) և Գ. Հ.-ի (ծնված 1971թ.) միջև։ Վեճի ընթացքում Ս.Բ.-ն դիտավորությամբ մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել Գ.Հ.-ի մարմնի տարբեր հատվածներին պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև վիճաբանությանը միջամտել է Ժ.Հ-ն, որի ընթացքում Ս.Բ.-ն մեկ անգամ դանակով հարվածել է վերջինիս ձախ ձեռքի շրջանին պատճառելով մարմնական վնասվածք։

Գ. Հ-ն, ով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, կրծքավանդակի չթափանցող որովայնի թափանցող ծակած կտրած վերքերով և ալկոհոլային հարբածությամբտեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տարվում է հետաքննություն։

Դիտումների քանակը: 4239
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին