Դասապրոցեսը կդադարեցվի Ստեփանակերտի բոլոր դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում

1552993156-4505

Բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճով և համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված, երեխաների առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով

ԱՀ կրթության, գիտության և սպորտի ու առողջապահության նախարարությունները այսօր նույնպես դիտարկում են իրականացրել հանրապետության ուսումնական հաստատություններում. ըստ արդյունքների ընդունվել է հետևյալ որոշումը.

Բոլոր այն ուսումնական հաստատություններում, որտեղ բացակաների թիվը գերազանցում է 25%-ը, պարապմունքները կդարադարեցվեն վաղվանից մինչև շաբաթ օրը՝ ներառյալ:

Դասապրոցեսը կդադարեցվի Ստեփանակերտի բոլոր դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Դասապրոցեսը կդադարեցվի Ասկերանի շրջանի 38 դպրոցից 9-ում, Հադրութի շրջանի 28 դպրոցից՝ 5-ում, Մարտակերտի շրջանի 39 դպրոցից՝ 10-ում, Շահումյանի շրջանի 16 դպրոցից՝ 3-ում, Շուշիի շրջանի 7 դպրոցից՝ 2-ում, Քաշաթաղի շրջանի 53 դպրոցից՝ 13-ում: Մարտունու շրջանի դպրոցներում ուսումնական պրոցեսը կշարունակվի բնականոն հունով:

Բաց թողնված դասաժամերը կլրացվեն ըստ կարգի. համապատասխան որոշում կընդունվի առաջիկայում:

Դիտարկումը շարունակվում է:

Դիտումների քանակը: 4777
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին