«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ին պատկանող ավտոմեքենան գլորվել է ձորը՝ ուղևորը մահացել է

87402759_3118070504894070_2917014059410784256_n

Փետրվարի 24-ին ժամը 21:23-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

На изображении может находиться: автомобиль, ночь и на улице

Ժամը 21:22-ին Մարտակերտի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, որը տեղ է հասել ժամը 21:45-ին: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում նշված տարածքում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ին պատկանող «Mitsubishi L 200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մարտակերտ քաղաքի բնակիչ Ս. Ս-ին՝ ծնվ.1984թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Մարտակերտ քաղաքի բնակիչ Հ. Ս-ն (ծնվ.1989թ.) մահացել է:

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ին պատկանող ավտոմեքենան գլորվել է ձորը՝ ուղևորը մահացել է

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել դին և տեղափոխել Ստեփանակերտի «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ-ի ավտոմեքենա:

Դիտումների քանակը: 4913
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին