Հադրութի շրջանում անհայտ առարկայի պայթունից բեկորային վնասվածքներ է ստացել

za(1)1

Փետրվարի 24-ին Մեխակավանի զինհոսպիտալից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն,

որ նույն օրը ժամը 17:00-ին զույգ ազդրերի հետին մակերեսի, աջ սրունքի կողմնային մակերեսի և ձախ ազդրի հետին մակերեսի բեկորային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1972թ. ծնված Ա. Մ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Մ.-ն նշված վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Արաքսավան գյուղի մոտակայքում փայտ կտրելու ժամանակ, կտրած փայտը հետ նետվելու և անհայտ առարկային դիպչելու արդյունքում առաջացած պայթյունից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 5050
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին