Դատարանը բավարարեց ՀՔԾ-ի հայցը՝ ձերբակալել Արթուր Հովհաննիսյանին

maxresdefault (1)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության հայցը` «Մարտի 1-ի գործով» տվյալները կեղծելու համար դատաբժշկական փորձաքննության աշխատակից Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ձերբակալությունը:

Ինչպես հայտնում է «Sputnik Armenia» — ն՝ այդ նորությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ 2008 թ.-ի Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից օգտագործված մոտ 1000 փամփուշտները  փոխարինվել էին նույն տեսակի զենքի համար նախատեսված փամփուշտներով, որոնք պատկանում էին ոստիկանության զինված ուժերին։

Հատուկ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել,  հատկապես ծանր հանցագործության փաստը կեղծելու  համար։ Իսկ բալիստիկ փորձագետ Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է ներկայացվել ապացույցների կեղծման մեջ:

Նոյեմբերի 2-ին դատարանը որոշում ներկայացրեց Վահագն Հարությունյանին ձերբակալել, սակայն նա գտնվում է Մոսկվայում:

Դիտումների քանակը: 4667
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին