Դատավոր Բորիս Բախշիյանի գործն ուղարկվում է դատարան

Դատավոր Բորիս Բախշիյանի գործն ուղարկվում է դատարան։ Նման հայտարարություն է իր ֆեյսբուքյան էջից տարածել դատավորի փաստաբան Արսեն Սարդարյանը։

Համաձայն հաղորդագրության ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանների բերած վճռաբեկ բողոքները։

«Վարույթ իրականացնող մարմինը անհիմն և չպատճառաբանված որոշմամբ մերժել է գլխավոր դատախազին հասցեագրված, սակայն հետագայում քննիչին մակագրված` Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը»,- գրում է փաստաբանը՝ հավելելով, որ գործն ուղարկվում է դատարան։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է փետրվարի 7-ին։

Դիտումների քանակը: 4142
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին