Այսօր՝ հունվարի 7-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Թողնել պատասխան