Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ

62644693_2315286655173596_3108194748951691264_n

Այսօր՝ հունիսի 15-ին, Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերից մեկը։

Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

“Մարտական դիրքում նախարար Դ. Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, մեր զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին և այլն։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ”, — գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Դիտումների քանակը: 4999
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին