Այսօր՝ հունիսի 15-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերից մեկը։
Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։
“Մարտական դիրքում նախարար Դ. Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, մեր զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին և այլն։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ”, — գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Թողնել պատասխան