Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Իրանի ցուցարարներին

976

Այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտարարեցին, որ ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը սխալմամբ գնդակոծվել է Իրանի կողմից, Թեհրանի բնակիչները սկսեցին զոհվածների հիշատակին նվիրված երթը, որը շուտով վերածվեց հակակառավարական հանրահավաքի։

Մադիկ ծաղիկներ էին տանում և մոմեր վառում զոհվածների նկարների առջև, սակայն ոմանց մոտ կարելի էր նկատել պաստառներ մակագրություններով, որ սուտը սպանում է:

Պատճառն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները բավականին արագ ընդունեցին իրենց մեղքը և դա հայտարարեցին ամբողջ աշխարհին, ցուցարարները կարծում են, որ խոստովանությունը հնչել է ուշացումով և նրանց չի պատմվում ողջ ճշմարտությունը:

Ոստիկանները ցուցարարներին ցրելու ընթացքում ձերբակալություններ են իրականացրել։ Ձերբակալվածների թվում էր նաև Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ով մեղադրվում էր հանրահավաքի կազմակերպման մեջ։

Ցուցարարներին իր աջակցությունը հայտնեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով  հրապարակել է  հաղորդագրություն ինչպես անգլերեն, այնպես էլ պարսկերեն լեզուներով: Միացյալ Նահանգների նախագահը  հայտարարել է Իրանի դիվանագիտական և տնտեսական մեկուսացման ամրապնդման պլանների մասին: Պաշտոնական պատճառը Իրանի հարձակումն է Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա:

Սակայն ԱՄՆ-ն լռում է այն փաստի մասին, որ հարձակումը իրականացվել է ի պատասխան հրամանատար Սուլեյմանիի սպանությանը։

Եվրոպայում ցավակցանքով են վերաբերվում ինքնաթիռի վթարի զոհերին, ասում են, որ Իրանի իր մեղքի ճանաչումը կարևոր քայլ է: Կիևը նույնպես քաղաքակիրթ երկխոսություն է վարում Թեհրանի հետ:

Իրանի Մեջլիսը հատուկ նիստ կանցկացնի Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Լսումները տեղի կունենան փակ նիստով:

Իրանը  Հայաստանի և Արցախի անմիջական հարևանն է և իրավիճակի ցանկացած զարգացում չի կարող չազդել մեր երկրների շահերի վրա: Այդ իսկ պատճառով Arcakh24.info լրատվական կայքը ուշադիր հետևելու է հետագա զարգացումներին:

tvc.ru

Դիտումների քանակը: 4488
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին