Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։
Փոխանցված տեղեկատվության համաձայն, տեղի ունեցած միջադեպի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Երեմ Գևորգյանը։ Մեկ այլ քաղաքացի ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։
Տեղի ունեցածի մանրամասներն ու այլ հանգամանքներ ներկայումս ճշտվում են։
Դեսպանությունն ու ՌԴ-ում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը մշտական կապ են պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է։
Թողնել պատասխան