ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել լիազորությունները չարաշահելու համար՝ նա ձերբակալվել է:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության մամուլի կենտրոնից:
Ըստ տվյալնների՝ Արթուր Տոնոյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, միջամտել է ոստիկանության ավտոմեքենաների համարանիշների մատակարարման մրցույթի գործընթացին: Նա նաև ձեռնարկել է կանխամտածված գործողություններ` կանխելով մեկ ընկերության մուտքը հայկական շուկա և դրանով իսկ ամրապնդելով մյուսի մենաշնորհային դիրքը:
Հարուցվել է քրեական գործ, Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով։
Նոյեմբերի 21-ին Արթուր Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Հետաքննությունը շարունակվում է:
Թողնել պատասխան