55 կգ քաշային կարգում Հռոմում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկավ՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկ Էլդանիզ Ազիզլիին, Բուլղարիան ներկայացնող ազգությամբ հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը:
Եզրափակչում Էդմոնդ Նազարյանը կհանդիպի Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալաևի հետ, ով կիսաեզրափակչում ավելի ուժեղ հայտնվեց, քան Վրաստանը ներկայացնող Նուգզարի Ցուրցումիան:
Նշենք, որ Էդմոնդ Նազարյանը կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։
Թողնել պատասխան