Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավարին ազատ է արձակվել

Նազարյան

Սվերդլովսկի շրջանային դատարանը Մասիս Նազարյանի նկատմամբ կրճատել է վարչական կալանքի ժամկետը` հիմք ընդունելով Նազարյանի փաստաբան Մասիս Խաչիկովիչի բողոքն ընդդեմ Լենինսկի շրջանային դատարանի 2023 թվականի հունվարի 25-ի որոշման։ Այդ մասին հայտնում է Սվերդլովսկի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը։

Սվերդլովսկի շրջանային դատարանը ստուգել է գործի նյութերը և լսել կողմերի կարծիքները՝ որոշելով կրճատել վարչական կալանքի ժամկետը մինչև մեկ օր։ Այսօր` տեղական ժամանակով ժամը 19։50-ին նա ազատ է արձակվել կալանավայրից։

Եկատերինբուրգի հայերը հունվարի 23-ին՝ եկեղեցու պարսպապատ տարածքում, կազմակերպել են Արցախի հետ համերաշխության հավաք և պահանջել են բացել Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] անցնող ճանապարհը: Ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ քաղաքացի:

Այդ հավաքից հետո տեղական ոստիկանությունը կազմել է արձանագրություն, որում նշել է, որ «Նազարյանը և Կիրակոսյանը կազմակերպել են իշխանությունների հետ չհամաձայնեցված հանրային միջոցառում»: Երկուսն էլ կալանավորվել են 5 օրով:

Դիտումների քանակը: 3835
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին