ԵԽ-ն Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտնում են Եվրամիությունում ՀՀ առաքելությունից նշելով, որ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է «Թուրքիայի հարցերով հանձնաժողովի 2022 թվականի զեկույցը», որն «աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության»։

«Զեկույցը ողջունում է մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և բարձր է գնահատում Հայաստանի վարչապետի ներկայությունը Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Այն կոչ է անում անհապաղ իրականացնել հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված համաձայնությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը։ Հերթական անգամ խրախուսում է Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար: Փաստաթուղթը հորդորում է Թուրքիային ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված իր պարտավորությունները»,- նշված է առաքելության թվիթերյան միկրոբլոգում։

Դիտումների քանակը: 3805
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին