Բերձորի միջանցքի շրջափակումը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի. Կովաչև

Screenshot_20230717-234904_Twitter

Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակումը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի, և բոլոր անօրինական անցակետերը պետք է հեռացվեն: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը։

«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ունենա մարդասիրական օգնության հասանելիություն, և նրանց պետք է հասցվեն առաջին անհրաժեշտության իրեր՝ լայնածավալ հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,- շեշտել է Կովաչևը:

Բերձորի միջանցքի շրջափակումը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի. Կովաչև

Այնուհետև կիսվելով Շառլ Միշելի թվիթով հավելել է, որ ուրախ է վերջինիս միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների որոշ առավել կարևոր կետերի շուրջ գրանցված առաջընթացով։

«Երկու երկրների միջև բանակցությունները պետք է շարունակվեն, մինչդեռ զուգահեռաբար պետք է վերացվի Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակումը»,- նշել է Կովաչևը։

Բերձորի միջանցքի շրջափակումը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի. Կովաչև

Դիտումների քանակը: 3783
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին