Գրիգորյան-Լյութենբերգ հանդիպմանը քննարկվել է արցախյան ճգնաժամը

Մաթիաս Լյութենբերգ

Հուլիսի 17-ին ընդունել եմ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

«Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ, ինչի համատեքստում ներկայացրել եմ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում:

Դիտումների քանակը: 3690
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին