Ավարտվել է Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպումը

նեռ

Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ «բրյուսելյան ձևաչափն արդյունավետ է»։

Հանդիպման ընթացքում Ալիևն ու Միշելը մտքեր են փոխանակել հուլիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շուրջ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, վաղը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի մասնակցությամբ։

Դիտումների քանակը: 3780
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին