ԵԽԽՎ բանաձևում ներառվել են ռազմագերիներին և Բերձորի հարցերը

FB_IMG_1674816185361

ԵԽ խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ.) բանաձևը։ Այդ մասին «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» ֆեյսբուքյան էջից հայտարարություն է տարածվել։

«Քվեարկությամբ ընդունվեցին բանաձևում հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

ԵԽԽՎ բանաձևում ներառվել են ռազմագերիներին և Բերձորի հարցերը

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հունվարի 24-ին և 26-ին ելույթ էր ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» թեմայով քննարկման ժամանակ:

Գևորգյանը անդրադարձել է ինչպես Լաչինի [Բերձորի] թեմային, այնպես էլ փաստահավաք նպատակներով տարածաշրջան ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելություն ուղարկելուն։

Դիտումների քանակը: 4070
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին