ԵԽԽՎ հանձնաժողովը կդիմի բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով

ԵԽԽՎ հանձնաժողովը որոշել է դիմել բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով Արցախում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով։ Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող Վլադիմիր Վարդանյանը։

«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին և առաջարկել.

  • հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում.
  • Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- գրել է պաշտոնյան։
Դիտումների քանակը: 3903
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին