ԵՄ դիվանագիտական ​​ծառայության արձագանքը երեկվա բախումներին

Եվրամիության դիվանագիտական ծառայության պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածել ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական ռազմական բախման վերաբերյալ։

«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում զինված բախումների կապակցությամբ, որոնց հետևանքով երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տեղ համայնքում, զոհվել կամ վիրավորվել են մի քանի հայ և ադրբեջանցի զինծառայողներ:

Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է պահպանել 1991-ի սահմանը, և երկու կողմերի ուժերը հետ քաշել այդ գծից անվտանգ հեռավորություններ՝ կանխելու նմանատիպ միջադեպերը։

Անհաժեշտ է պահպանել նախկին պարտավորությունները, այդ թվում՝ նրանք, որոնք ձեռք են բերվել Պրահայում 2022-ի հոկտեմբերին՝ Ալմաթիի 1991-ի հռչակագրին համապատասխան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Մենք կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ ենք անում։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Դիտումների քանակը: 3915
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին