Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք մեկնելուց առաջ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում առաջարկել է Արցախի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնել։
«Այդպիսի առաջարկ արել ենք։ Այսինքն՝ ես, Պուտինը, Իլհամ Ալիևը և Փաշինյանը։ Ես ասել եմ՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք քայլերը, որ պետք է կատարվեն։ Տվյալ պահին այս առաջարկին ո՛չ բացասական, ո՛չ դրական պատասխաններ չենք ստացել»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ քառակողմ հանդիպման նախաձեռնության նպատակն է, որ բանակցությունները վարեն հենց այն երկրների առաջնորդները, որոնք առնչություն ունեն խնդրին, այլ ոչ թե Արցախի թեմայի հետ «կապ չունեցող» կողմերը։
«Ես այս հարցը ևս մեկ անգամ կքննարկեմ Ալիևի հետ։ Մենք կաշխատենք կոնկրետացնելու վրա և ուշադիր կհետևենք զարգացմանը», — նշել է Էրդողանը։
Թողնել պատասխան