Էրդողանը պայմանավորվել է Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդի հետ

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի:

Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ սև ցուցակի մեջ»։

Հիշեցնենք, որ 1993 թվականի աշնանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռովշան Ջավադովը Աֆղանստան կատարած այցից հետո, այն ժամանակվա Աֆղանստանի վարչապետ Գուլբեդդին Հեքմաթյարի համաձայնություն ձեռք բերեց, որից հետո Բաքու ժամանեց 1000-2500 աֆղան մոջահեդ։

Դիտումների քանակը: 4124
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին