Երեխաները մահացել են շրջափակման հետևանքով. Միրզոյան

Screenshot_20230713-181548_Twitter

Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի [Արցախի Հանրապետություն] բնակչության ամբողջական պաշարումն անդառնալի և կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով օրերս Մարտակերտի շրջամում գրանցված ողբերգական դեպքին։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան զոհվել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով։ 21-րդ դարում դրա հետ չի կարելի համակերպվել»,– գրել է Միրզոյանը։

Երեխաները մահացել են շրջափակման հետևանքով. Միրզոյան

Հավելենք, որ երեխաների մայրը` Վերա Նարիմանյանը, փոքրիկներին տանն է թողել, ինքն էլ Մարտակերտ է գնացել որպես օգնություն տրվող ձեթի և շաքարավազի հետևից։ Մոր բացակայության ժամանակ երեխաները տնից դուրս են եկել` թերևս նրան փնտրելու, ժամեր անց փոքրիկների անշնչացած մարմինները մեքենայի մեջ են հայտնաբերել։ Ենթադրվում է, որ երեխաները հոգնել են, պատահական մեքենա գտել, մեջը մտել հանգստանալու համար։ Նախնական տվյալներով` շոգից շնչահեղձ են եղել։

Դիտումների քանակը: 3864
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին