Արձագանքելով ստեփանակերտցիների խնդրանքին, քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ երկու շաբաթ բարեկարգման, սանմաքրման և վերականգնողական աշխատանքներ են իրականացվել
բնակիչների կողմից Ստեփանակերտի <<Երեք կռան>> անվանումը ստացած աղբյուրի(<<Թատերական աղբյուրի>>) շրջապատում` Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի հարևանությամբ:
<<Ջրմուղ-կոյուղի>> ընկերության գլխավոր ինջեներ Գագիկ Պողոսյանի խոսքով, ով վերահսկում էր իրականացվող աշխատանքների ընթացքը, տարիներ առաջ լաբորատոր հետազոտման արդյունքում դադարեցվել էր ջրի հոսքը` դեպի <<Երեք կռան>> և արձանագրվել, որ խմելու համար այն պիտանի չէ: Ու, քանի որ ջրի որակի հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել, ժամանակավորապես ընտրվեց մեկ այլ տարբերակ: Որոշվեց լիովին ախտահանել ու վնասազերծել ջրատարը և գլխավոր ցանցից անհրաժեշտ քանակությամբ ջուր մղել դեպի աղբյուր:
Խմելու ջրի այս աղբյուրը փրկել է քաղաքի բնակիչներին ամենածանր և դաժան ժամանակներում:Կարող ենք համարձակորեն ասել, որ Ստեփանակերտի բնակիչների համար <<Երեք կռան>>-ը ոչ պակաս կարևոր է, քան մոտակայքում գտնվող քաղաքային թատրոնի շենքը:
Հուսով ենք, որ կգա այն օրը, երբ թատրոնը նույնպես կվերականգնվի:
Թողնել պատասխան