“Երկիր ծիրանի” կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը համացանցում տեղեկատվություն է հրապարակել, որի մեջ ասվում է, թե Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վաճառասրահներում վաճառվում է “բարձր որակի” ադրբեջանական կարագ։
“Բայց հիասթափեցնեմ ու շտապեմ ասել, որ այն իրականում սփրեդ է և ըստ իս, նաև վտանգավոր հենց ՀԱՅԵՐԻ համար…”, — գրել է Սոնա Աղեկյանը։
Նա նաև կոչ է արել բոլորին, ով կհանդիպի այդ սպրեդները խանութներում՝ անմիջապես ուղիղ եթեր անել և այդ ընթացքում վաճառողին բացատրել, որ դրա վտանգավոր հետևանքները կարող են անասելի չափեր ունենալ։
“Իսկ կա՞ արդյոք եկամուտ, դա արդեն թող վերավաճառողն ինքը որոշի…”, — եզրափակում է Սոնա Աղեկյանը։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Անուշ Հարությունյանը դիմեց Սոնա Աղեկյանին և խնդրեց նրան տեղեկացնել, թե որ խանութից է գնվել այդ սպրեդը` ներմուծողին գտնելու և մանրամասները պարզելու համար:
Թողնել պատասխան