«Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»․ Մարտին Սոննենբորն

Մարտին Սոննենբորն

Մարտին Սոննենբորն, Եվրոպական խորհրդարանի անկուսակցական պատգամավոր (Գերմանիա): «Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»։«Ես չէի ցանկանա շատ շեղել ուշադրությունը կորոնավիրուսի ճգնաժամից, բայց ինձ թվում է ավելի մեծ առողջապահական ճգնաժամ է, երբ ժողովրդավարական հասարակությունը ենթարկվում է հարձակման և նրանց դեմ կլաստերային ռումբեր են կիրառում։
Սա այն է, ինչ Բոսֆորի ու Բաքվի երկու խելապակասներն անում են Լեռնային Ղարաբաղում։ Նրանք կոտորում են հատուկ «ռիսկային խմբի»` հայերին` անկախ տարիքից, քաշից կամ առողջական վիճակից։
Ես չէի ցանկանա շատ ժամանակ վատնել Ադրբեջանի վրա։ Այս խայտառակ պետությունը կապված է եվրոպական արժեքներին իր նավթամուղերով… Բաքուն անում է այն ամենը, ինչ կամենում է` շնորհիվ Էրդողանի` ով ցույց է տալիս իր նպատակադրվածությունը ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանությունը։
Իմ ընկալումից դուրս է այն, որ Եվրոպական միությունը դեռևս նրան գործընկեր է համարում։ Նա ահաբեկչություն է սփռում իր ջիհադիստ վարձկաններով` Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և Միջերկրականում։ Իբրև անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ ասում եմ, որ ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։
Ես հուսով եմ, որ մյուսները կհետևեն սրան և սույնով մենք միջազգային հանրության պաշտպանությունը կտրամադրենք (Լեռնային Ղարաբաղի ժողովրդին) նրանց, ում տարիներ ի վեր մերժել ենք դա։
Եվրոպական միությունը պետք է հետ վերադարձնի իր Նոբելյան խաղաղության մրցանակը և փոխարենը խնդրի Նեվիլ Չեմբերլենի հուշամեդալ` իբրև խրախուսանք մեր շարունակական լռության»։

Դիտումների քանակը: 4513
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին