Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, որ աշխատանքներ են տարվում Եվրասիական տնտեսական ընկերակցության երկրներում՝
Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում, ռոումինգը չեղյալ հայտարարելու մասին:
“ԵվրԱզԷՍ- ում ռոումինգի արժեքը, ներառյալ մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, զգալիորեն նվազել է: Ուզում եմ նշել, որ տարածքի մասշտաբը նույնպես կարևոր է այստեղ: Չմոռանանք, որ Ռուսաստանում ռոումինգը չեղյալ համարվեց միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք ԵվրԱզԷՍ-ում ներկայացված կոնկրետ ընկերությունների հետ, որպեսզի այս մոտեցումը հնարավոր լինի տարածել Միության ամբողջ տարածքում”,- ասել է Տիգրան Սարգսյանը և ավելացրել, որ դեռ վաղաժամ է խոսել ռոումինգի դադարեցման կոնկրետ ժամկետների մասին, քանի որ սպասվում են խորհրդատվություններ բիզնեսի և բջջային օպերատորների հետ:
kp.ru
Թողնել պատասխան