Եվրոպացի պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել Երևանում

Screenshot_20230818-125223_X

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել են Երևանում: Այդ մասին հայտնում են ԵՄ առաքելությունից։

«Նրանք մտքեր և տեղեկություններ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու ջանքերի մասին»,- նշված է առաքելության տարածած հաղորդագրության մեջ:

Եվրոպացի պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել Երևանում

Ավելի վաղ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը:

Դիտումների քանակը: 3873
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին