«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն մասնակցային միջոցառումների շարքն է, որին մասնակցում են Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 երկրներ,
կազմակերպվում են շուրջ 70000 միջոցառումներ` ապահովելով մոտ 30 միլիոն այցելու: Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրին, որը «Եվրոպա` միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո ամեն տարի մի ծածկի տակ է համախմբում նշյալ 50 երկրներին:
Հայաստանում և Արցախում Եվրոպական ժառանգության օրերն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 28-29-ը` «Արվեստ և ժամանց» համաեվրոպական խորագրի ներքո:
Թողնել պատասխան