FIDE-ն ուսումնասիրում է Մարիա Գևորգյանին մրցաշարից հեռացնելու միջադեպը

FIDE-ն ուսումնասիրում է Մարիա Գևորգյանին մրցաշարից հեռացնելու միջադեպը

Օրեր առաջ մենք անդրադարձել էինք այն փաստին, որ Հայաստանի միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը չի մասնակցելու Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգայի մրցաշարին։ Այդ մասին շախմատիստուհուն հայտնել էր մրցաշարի կազմակերպիչներից մեկը` Մուսթաֆա Էրօղլուն, հայտարարելով, որ ադրբեջանցի շախմատիստուհիները հրաժարվել են խաղալ նրա հետ նույն մրցաշարում։ Արդյունքում թուրքական կողմը որոշել է չեղարկել հայ շախմատիստուհու հրավերը, որպեսզի ադրբեջանական կողմը չլքի մրցաշարը:

Այսօր արդեն շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) ուսումնասիրում է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գևորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպը: Եվ ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշել է շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկին FIDE-ն արդեն ընթացքավորել է տվյալ գործը, դեպքը մանրամասնորեն ուսումնասիրվում է և մեղավորները խստագույնս կպատժվեն:

Դիտումների քանակը: 4587
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan