ԱՄՆ Պետական դեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկերն աշխատանքային այցով Թուրքիա է մեկնում։ Տեղեկությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։
«Դեսպան Ռիկերը հոկտեմբերի 3-5 Ստամբուլ ու Անկարա կայցելի։ Նա ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ դաշնակցի հետ կքննարկի երկկողմանի հարաբերությունները, իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և Կովկասում», -նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Թողնել պատասխան