Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գրել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Թվիթերյան իր միկրոբլոգում Իդլագոն հրապարակել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված հոդվածը, որը կրում է «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» խորագիրը։
Entièrement d’accord avec @BHL La France peut reconnaître la République du Haut-Karabakh https://t.co/So1mvSYwoa
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) October 2, 2021
«Լիովին համաձայն եմ` Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- գրել է Փարիզի քաղաքապետը։
Թողնել պատասխան