Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանի հարցով

Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցով։ Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի տեղեկությունը։

«Ֆրանսիան հարցը կտանի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որտեղ այս պահին նախագահում է», հայտարարել է նախագահ Մակրոնի գրասենյակը։ «Նախագահ Մակրոնը շարունակում է հորդորել պահպանել հրադադարը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարել է նախագահական գրասենյակը, հավելելով՝ Մակրոնը պատրաստակամ է նաև բանակցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։

Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու ժամկետներ և այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Ըստ հայկական կողմի հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը Մակրոնին հայտնել էր, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Դիտումների քանակը: 3965
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին