Պուտինը գործադրում է բոլոր ջանքերը սահմանին իրավիճակի դեէսկալացիայի համար. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջանքեր է գործադրում Հայաստանի սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դժվար է գերագնահատել Ռուսաստանի Դաշնության դերը, անձամբ Պուտինի դերը: Բնականաբար, նախագահը գործադրում է բոլոր ջանքերը սահմանին իրավիճակի դեէսկալացիայի համար: Այդ ջանքերը շարունակվում են»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը։

«Այսօր երեկոյան հեռախոսազրույց է եղել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տեղի ունեցած զրույցին համահունչ այժմ փորձագիտական մակարդակով ինտենսիվ աշխատանք է տարվում։ Ավելին չեմ կարող ասել։ Երբ մենք ստանանք այս աշխատանքի արդյունքները, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հնարավոր դերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի դեէսկալացիայի հարցում, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ աշխատանքներ են ընթանում։ Միաժամանակ նա որևէ կոնկրետ բան չի ցանկացել հայտնել։

Դիտումների քանակը: 3812
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին