Գագիկ Ծառուկյանը կազատազրկվի

l-eVESuVbQxE

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 16-ին, փակ գաղտնի քվեարկությամբ 87 կողմ ձայների հարաբերակցությամբ  հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությանը:

Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր 132-ից:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 87 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանին զրկեցին անձռնմխելիությունից։

Գագիկ Ծառուկյանը, խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, իշխանություններին խնդրեց, որ չփորձեն իր որդու միջոցով ճնշում գործադրել իր վրա:

«Դա անբարոյականություն է: Սկզբում ինձ հրավիրում են ԱԱԾ, այնուհետ իմ որդուն: Սպառնում են … Ես պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի: Ծառուկյանը ինքն է գալիս, բայց հարգանք ունեցեք, եղեք հայ, քրիստոնյա, մարդ,  թողեք գոնե որդին տանը մնա որպես ավագ», — ասաց նա:

Դիտումների քանակը: 4450
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին