Մայր Աթոռում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է Գարեգին Բ.-ի հրավերով։
«Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում»,– նշվում է հաղորդագրության մեջ և հավելվում, որ կողմերը նոր հանդիպում ևս կունենան։
Թողնել պատասխան