Գազի խնդիրն անդրադարձել է նաև Արցախի դպրոցականների վրա

Դպրոց

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է ավելի վաղ։

«Հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից»,- նշվում է ԱՀ ԿԳՍՄՆ տարածած հաղորդագրությունում։

Աղբյուրից տեղեկանում ենք, որ 1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, իսկ 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, Շուշի-Զառիֆլու հատվածում գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։

Դիտումների քանակը: 3984
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Գազի խնդիրն անդրադարձել է նաև Արցախի դպրոցականների վրա”-ին

  1. 1

    Շատ լավ ծրագիր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին