Գազի սակագները բնակչության համար կմնան անփոփոխ

images (2)

Օգոստոսի 1-ից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, գազի սակագները, որոնք գործում են հասարակության համար, մնում են անփոփոխ:

ՀԾԿՀ-ի որոշմամբ՝ լրացուցիչ բեռը` գազի սակագնի բարձրացումը, կընկնի միջին և խոշոր բիզնեսի վրա: Ամսական ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կբարձրանա 242.1 դոլարից մինչև 255.9 դոլար հազար խորանարդ մետրի համար:

10 հազար խմ-ից պակաս սպառող ձեռնարկությունների, ինչպես նաև բնակչության համար նախատեսված է 139 հազար դրամ: Բացառություն կկազմեն միայն նոյեմբերից ապրիլ ջերմոցները և գյուղամթերք վերամշակող ձեռնարկությունները: Նրանց համար սակագինը կբարձրանա 212 դոլարից մինչև 224 դոլար:

Դիտումների քանակը: 4197
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին