Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը

104494766_2669625243278588_5374235463070323647_n

Հունիսի 19-ին կորոնավիրուսային հիցանդության դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր:Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը

Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։
Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։

На изображении может находиться: один или несколько человек, небо и на улице

Նույն օրը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը։ Աջակցությունը տեղ է հասել լեհական «Միջազգային համերաշխության հիմնադրամ»-ի (International Solidarity Fund) ջանքերով։

Այսօր նաև Հայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածության արդյունքում Երևան է ժամանել բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված երկրորդ օդանավը:

Դիտումների քանակը: 4333
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին