Գերիների ձերբակալումը լուրջ ազդանշան է մեզ համար. Ալիև

ezgif.com-gif-maker

Ալիևը «մտավախություն» է հայտնում, թե հայ գերիներին Հայաստան վերադարձնելով, նրանց հայրենիքում կարող են խոշտանգումների ենթարկել բանտերում: Այդ մասին գրում է Ազատություն ռադիոկայանը` հղում կատարելով El Pais իսպանական թերթին։

«Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այդ մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»,- համաձայն աղբյուրի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավելելով, որ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել ավելի քան հարյուր զինվորականների, որոնք Ալիևի խոսքերով հանցագործություն չեն կատարել ադրբեջանցիների դեմ։

«Այստեղ որևէ գաղտնիք չկա։ Ցանկը հայտնի է, միջազգային կազմակերպությունները եւ հայերը գիտեն այդ մասին։ Օրինակ՝ նոյեմբերի կեսերից ավելի քան 30 հայաստանցի զինվորականներ ձերբակալվել են ռազմական սադրանքի ընթացքում։ Նրանցից մեկը վիրավոր էր, և մեր բժիշկները խնամել են նրան, նրան վիրահատել են, եւ հենց նա ապաքինվել է, մենք նրան վերադարձրել ենք», — մեջբերում է պարբերականը՝ շարունակելով, — «Այդ խմբի ևս տասը անդամներ Երևան են վերադարձվել և նրանցից շատերը ձերբակալվել են Երևանում»։

Ալիևը նշել է, որ հայաստանցի զինվորականները, որոնք հանցագործություն են իրականացրել ադրբեջանական ժողովրդի նկատմամբ կանգնել են դատարանի առաջ և դատապարտվել. — «Այսպիսով, որևէ միջազգային կոնվենցիայով այդ մարդիկ չեն կարող ռազմագերի համարվել։ Այլ հարց է, որ ձերբակալվածներից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար՝ վերադարձողների և նրանց հարազատների համար»։

Լրագրողի այն հարցից, թե ինչ է Ալիևը ակնկալում Բրյուսելի հանդիպումից, նա նշել է, որ դժվարանում է մեկնաբանել, սակայն Ադրբեջանի դիրքորոշումը բաց է ու հստակ։

«Մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հաղթել ենք պատերազմը, մենք ենք հաղթողը։ Եվ այս իրողությունը պետք է հաշվի առնել։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ նման այլ հարցի շուրջ որևէ քննարկում չի կարող լինել։ Մենք ինքներս դա լուծել ենք ուժով և քաղաքական ճանապարհով»,- հավելել է վերջինս։

Դիտումների քանակը: 4271
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին