Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում ահաբեկչական PKK/YPG-ի կողմնակիցները հրկիզել են Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար հավաքված մարդասիրական օգնությունը։ Այդ մասին հատուկ ռեպորտաժ է թողարկել CNNTurk լրատվական գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 13-ի գիշերը Մարլ քաղաքում։ Երկու հոգի հրկիզել են շուկան, որտեղ պահեստավորված էր օգնությունը։ Կրակը մարել են 30 հրշեջ-փրկարարներ։ Հավաքված ողջ օգնությունը ոչնչացվել է հրդեհի ժամանակ։
Նախնական հաշվարկով գույքային վնասը գնահատվում է 20 հազար եվրո։
Միաժամանակ թուրքական որոշ լրատվամիջոցներ նշել են, որ հարձակումն իրականացրել են անհայտ անձինք՝ չնշելով հրկիզումն իրականացրած անձանց պատկանելությունը PKK-ին։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Հարձակվողներին դեռ չեն հաջողվել բռնել, իսկ նրանց ինքնությունը հայտնի չէ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ կասկածյալներին բռնելու համար հետազոտվել են տարածքում գտնվող անվտանգության տեսախցիկները։
Թողնել պատասխան