Ղազախստանը դիմել է ՀԱՊԿ-ին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Պաշտոնական Ղազախստանը դիմել է ՀԱՊԿ-ին` խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում: Նա նշել է, որ «ահաբեկչական խմբավորումները» հսկողության տակ են վերցնում երկրի ենթակառուցվածքները։

«Իրականում սա այլևս միայն սպառնալիք չէ, սա պետության ամբողջականության խաթարում է, եւ ամենակարևորը՝ հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք խնդրում են ինձ, որպես պետության ղեկավար, շտապ կարգով օգնություն ցուցաբերել նրանց» — նշել է Ղազախստանի նախագահը` հավելելով, որ Ղազախստանում բողոքի ակցիաները պետք է դիտարկել որպես ագրեսիայի տարածում, ուստի ՀԱՊԿ-ին դիմելը տեղին և ժամանակին է համարում:

Հիշեցնենք, որ տարեմուտին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ, ինչի հետևանքով հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերին ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը։ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առաջիկա նիստերը նախատեսվում էր անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:

Դիտումների քանակը: 3996
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին