Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհը փակ է

67829173_1451030418372896_3000998678845456384_n

Տեղեկացնում ենք, որ այսօր Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատար, որի հետևանքով փակվել է անցակետ տանող ավտոճանապարհը։

Այժմ երթևեկությունը կանգնեցված է, սահմանին կա տրանսպորտային միջոցների հերթ։

Վրացական պատկան մարմիններից հայտնում են, որ արդեն սկսվել են շրջված բեռնատարը ճանապարհից հեռացնելու աշխատանքները և շուտով ճանապարհը կբացվի։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

Դիտումների քանակը: 6293
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին