Գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջի վթա­րա­յին շեն­քը միայն ա­պա­մոն­տաժ­վում է. Ստեփանակերտի քաղաքապետարան

FB_IMG_1618314796526

Ստեփանակերտի Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի փո­ղո­ցում գտն­վող նախ­կին գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջի վթա­րա­յին շեն­քի ա­պա­մոն­տաժ­ման հարցը լայն քննարկում է ստացել հադարակության շրջանում։ Այսօր Ստեփանակերտի քաղաքապետարանն արձագանքել է այդ տեղեկությանը։

«Թյուրընկալումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով պարզաբանում ենք՝ դեռևս մինչև 2020թ-ի աշունը, մասնագետ-փորձագետների գնահատմամբ, շենքը գտնվում էր վթարային վիճակում: Առաջադրանքի համաձայն՝ վթարային շենքը պետք էր ապամոնտաժել և նրա տեղում կառուցել պուրակ, բայց դրա վերաբերյալ որևէ ծրագիր չէր քննարկվել ու ընդունվել, – ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ աղբյուրը նշում է, որ հետպատերազմյան շրջանում առաջադրանքը խմբագրվել է և իրականացվելու է միայն ապամոնտաժման աշխատանքները և տեղանքն ուղղակի  հարթեցվելու է: Տարածքի հետագա ճակատագրի կամ այլ նախագծի քննարկման դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը խոստացավ հանրությունը տեղյակ պահել:

Դիտումների քանակը: 4322
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին