Հաագայում կքննվի Հայաստանի և Ադրբեջանի հայցերը

արդարադատության միջազգային դատարան

Հաագայում տեղակայված ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հունվարի 30-ին և 31-ին կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հայցերին:

Լսումները տեղի կունենան «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման շրջանակներում:

Հունվարի 30-ին նախատեսված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում քննարկվելու է Լաչինի [Բերձորի] միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցը:

Հայկական կողմը պահանջում է ապահովել միջանցքով երկու ուղղություններով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել անցումը, որը ներկայումս անհնարին է «էկոակտիվիստներ» ներկայացող անձանց կողմից կազմակերպված բողոքի ակցիաների հետևանքով:

Հունվարի 31-ին նախատեսված «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» նիստում քննարկվելու է «ադրբեջանական տարածքների ականապատման» հարցը:

Ադրբեջանը պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանից պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի [Բերձորի] միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դիտումների քանակը: 3916
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին