ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, որով հաստատել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը։ Հրամանն ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից։
ՑԱՆԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ
I. Բնակչությանր պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդություններ և վիճակներ 1. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջդ հիվանդություններ և վիճակներ՝
1) շոկային վիճակներ՝ 2-րդ և ավելի աստիճանի,
2) կոմատոզ վիճակներ,
3) դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա (1 օրվա գնով),
4) սուր շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր,
5) սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ,
6) էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային՝ 1 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ),
7) էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով,
8) ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա,
9) տարբեր տեսակի էմբոլիաներ, հեմոլիզ, լյարդի ֆերմենտների բարձրացում, «թրոմբոցիտների քանակի իջեցում» համախտանիշ,
10) սրտամկանի սուր ինֆարկտ,
11) ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ),
12) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
13) ցրտահարություն՝ 3-րդ աստիճանի
14) Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4 րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով:
II. Այլ հիվանդություններ և վիճակներ
1. հոգեշարժական գրգռված վիճակներ,
2. ցնորազառանցանքային սուր վիճակներ,
3. սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ,
4. քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք,
5. օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ),
6. հեմոֆիլիա,
7. ապլաստիկ անեմիա,
8. միելոդիսպլաստիկ համախտանիշ
9. օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում,
10. օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում (բացառությամբ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով իրականացվող ճառագայթային բուժում),
11. սրտամկանի սուր ինֆարկտ՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում (ստենտի տեղադրում),
12. իշեմիկ ինսուլտ՝ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժում ծրագրի շրջանակներում:
III. Վարակիչ հիվանդություններ
1. ժանտախտ,
2. տուլարեմիա,
3. սիբիրախտ,
4. դիֆթերիա,
5. կապույտ հազ և հարկապույտ հագ,
6. փայտացում,
7. սուր պոլիոմիելիտ, սուր թորշոմած կաթվածահարություն,
8. կատաղություն,
9. բծավոր տիֆ (էպիդեմիկ),
10. մալարիա,
11. մարդու իմունային անբավարարության վիրուս/Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ ՁԻԱՀ),
12. թոչնագրիպ,
13. վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ,
14. հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր,
15. բոտուլիզմ,
16. քութեշ (բարդացած ձևերը),
17. մենինգոկոկային վարակ,
18. առաջնային սուր մենինգիտներ,
19. այլ բակտերիային հիվանդություններ,
20. ջրծաղիկ (բարդացած ձևերը),
21. կարմրուկ (բարդացած ձևերը),
22. կարմրախտ (բարդացած ձևերը),
23. սուր վիրուսային հեպատիտներ,
24. համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը),
25. վարակային մոնոնուկլեոզ,
26. աոաջնակի սուր բրուցելոզ,
27. գրիպ (առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում),
28. խոլերա,
29. որովայնային տիֆ և պարատիֆ,
30. այլ սալմոնելոզային վարակներ,
31. շիգելյոզ,
32. չճշտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ,
33. տուբերկուլոգի բոլոր ձևերը, այդ թվում՝ հիվանդ և կոնտակտավոր երեխաների առողջարանային բուժում:
Թողնել պատասխան