Հավի միս ուտելու հետևանքով թունավորվել է 4 քաղաքացի

mid_106399_7566

Նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ

ժամը 13:35-ին սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1957թ. ծնված Ս. Ա.-ն, ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ,1994թ. ծնված Կ. Մ.-ն, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Զ. Կ.-ն և Շահումյանի շրջանի բնակչուհի, 1993թ. ծնված Ա. Մ.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նոյեմբերի 25-ին ժամը 20:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հավի միս ուտելու հետևանքով:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 4583
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին